9 ուժ դիմել է ԿԸՀ-ին
Աջակցիր «Ա1+»-ին9 քաղաքական ուժ է արդեն դիմնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ լրացնելու օգտահաշիվ բացելու համար։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը, այդ ուժերն են«Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Բոլորին դեմ եմ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական », «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները , Ազգային ժողովրդավարական բեւեռը եւ «Հայաստան» դաշինքը։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնել։ Իսկ դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00-ն։ Իսկ այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից կարող են ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։
Ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։