Պայթյուն՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա զոհ և վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի, վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Կայքի տեղեկություններով՝ «պալիգոններ» են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ դեռևս հանդես չի եկել։