Բացել լրահոսը Փակել լրահոսը
054b84c9-9e97-4b08-9422-9bbb02aa2943 (1)
A A
Պաշտոնական

Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ Փրկարար ծառայություն

Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։

Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։