Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Հասարակություն

Թրամփը հայտնել է, թե ինչ «նվեր» է պատրաստել Իրանն ԱՄՆ-ին

Իրանը 10 նավթատարի թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով՝ ներկայացնելով սա որպես «նվեր» Միացյալ Նահանգներին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ այս քայլը կարևոր էր երկխոսության համար։ 

«Նավթով բեռնված ութ խոշոր տանկեր անցել է այդ նեղուցով, որից հետո Թեհրանը ներողություն է խնդրել և ասել, որ կուղարկի ևս երկու նավ»,- հայտարարել է Թրամփը և հավելել, որ արդյունքում՝ 10 նավ կանցնի նեղուցով։ 
 
Այս շաբաթվա սկզբին Թրամփը հայտնել էր, որ Իրանը բանակցություններից առաջ Միացյալ Նահանգներին նվեր է առաջարկել՝ որպես բարի կամքի նշան, բայց չէր բացահայտել, թե ինչի մասին է խոսքը։