Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո 2 անձ բերման է ենթարկվել
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, «Ազատությանը» փոխանցեցին ՆԳՆ-ից:
Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է այլ մեկնաբանություն տալ:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:
ԱԺ նախագահի մասնկացությամբ փոխադարձ հայհոյանքներով միջադեպը տեղի էր ունեցել Դեմիճյան փողոցում:
Անհետ կորած զինծառայողների հարազատներն արդեն մի քանի օր է՝ հավաքվում են խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով ԱԺ-ից հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը:
Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճն սկսում է, երբ ԱԺ նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ:
Ալեն Սիմոնյանն առայժմ չի արձագանքել այս միջադեպին: