Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-26_18-51-27
A A
Պաշտոնական

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
 
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։