«Սերը չի փոխարինվում սեքսով»։ (տեսանյութ)
«Սերը մնում է սեր: Սերը չի փոխարինվում սեքսով: Սերը հավերժ է ու հաղթող: Ու թե ինչպե՞ս է ծնվում իսկական, գեղեցիկ զգացմունքը, երբ երկու մարդ հանդիպում են այս դաժան աշխարհում՝ այս առուծախի մեջ, հենց այս մասին է Կլոդ Մանյեի «Բլեզը»»,- ասում է ռեժիսորը։
Արդեն 50 տարի, «Բլեզը» ներկայացվում է աշխարհի լավագույն բեմերում: Մինչդեռ մեր թատրոններից՝ Կլոդ Մանյեի այս պիեսը բեմադրել է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը՝ նախորդ դարի 80-ականներին:
Այն, որ «Բլեզի» պրեմիերաները զուգադիպեցին Համազգայինի ու Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմերում, Հրաչ Գասպարյանը բոլորովին էլ պատահականություն չի համարում, քանի որ Մանյեն թատրոնն ու թատրոնի պահանջը լավ հասկացող դրամատուրգ է։ Այս պիեսն էլ, ըստ նրա, հատկապես երիտասարդ դերասանի համար, լավ դպրոց է` դժվար, բայց հաճելի:
Ներկայացումը Համազգային թատրոնի 20-րդ հոբելյանական թատերաշրջանի հերթական պրեմիերան է, որը երևանյան հանդիսատեսի դատին կհանձնեն հոկտեմբերի 1-ին և 2-ին։