A
A
Չարենցավանի արձանը՝ որպես 2018-ից հետո Հայաստանի խորհրդանիշ․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Չարենցավանի մերձակայքում գտնվող Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» («Ճանապարհաշինարարները») արձանը խորհրդանշում է 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։
Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշել է, որ մինչև 2018 թվականը արձանը փաստացի գտնվում էր անմխիթար վիճակում՝ վերածված մետաղի ջարդոնի։
«Այստեղ, ըստ էության, ոչինչ չկար․ մնացել էին մի քանի մետաղական ձողեր։ Մենք վերականգնեցինք արձանը, որը բարձր գեղարվեստական արժեք ունի և խորհրդային Հայաստանի քանդակագործության կարևոր գործերից է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ արձանի վերականգնման պատմությունը խորհրդանշում է այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2018 թվականից ի վեր։
Մանրամասները՝ տեսանյութում։