Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական ներխուժումները սովորական դառնան․ Թաթոյան (տեսանյութ)

«Սյունիքի մարզի Տեղ գյուղում պատերազմից հետո անվտանգային խնդիրները սրվել են. մարդիկ չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց արոտավայրերից, մշակել հողը կամ զբաղվել անասնապահությամբ, ասվում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ 
 
Մարդիկ կանգնած են փաստի առաջ, քանի որ ադրբեջանական ներխուժումների հետեւանքով զրկվել են հողատարածքներից, սահմանափակված են իրենց իսկ ռեսուրսների օգտագործման մեջ, ինչն իր հերթին բերում է սոցիալական խնդիրների խորացման։
 
«Միասնության թևերի» թիմը, Արման Թաթոյանի ղեկավարությամբ, նշել է, որ ամեն ինչ անելու են մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համար, այդ թվում՝ միջազգային կառույցներ գանգատներ ներկայացնելով։
 
«Մենք չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական ներխուժումները մեր տարածքում սովորական դառնան։ Մենք այդ հարցը միջազգային օրակարգ ենք բերելու», - ասել է «Միասնության թեւերի» ղեկավար Արման Թաթոյանը։