Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արաղչի
A A
Պաշտոնական

Իրանի գործողություններն ինքնապաշտպանության շրջանակում են․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Հորմուզի նեղուցը բաց է նավարկության համար, սակայն այն երկրները, որոնք փորձել են հարձակվել Իրանի վրա, դժվարություններ կունենան:
 
«Մենք ենթարկվել ենք հարձակման, սակայն այն, ինչ մենք անում ենք, իրավաչափ ինքնապաշտպանություն է»,- ասել է Արաղչին՝ մեկնաբանելով Իրանի գործողությունները:
 
Նա հավելել է, որ Իրանի կառավարությունը շարունակում է իր քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Գերագույն առաջնորդ Մոջթաբան Համենեիի հետ ամեն ինչ կարգին է: