A
A
Մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն թարգմանությունը.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար։ Գիտեմ, որ շատերդ զանգել և խոսել եք Վերոնիկայի, իմ ընտանիքի և սիրելիների հետ։ Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ձեր աջակցության, բարության, մտքերի, հույզերի և զգացմունքների համար։ Ես ամեն ինչ զգում եմ և շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք ինձ ու իմ ընտանիքին։
Ուզում եմ ձեզ համար կարդալ... Սա նույնիսկ բանաստեղծություն չէ, սա 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի հանճարեղ փիլիսոփա-բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայությունն է։ Հիմա կկարդամ մի հատված նրա բանաստեղծությունից, որը թարգմանել է Կոնստանտին Սիմոնովը։ Վերջում մի փոքր փոփոխություն եմ արել, որովհետև այս փիլիսոփայություն ուժեղ ազդեցություն է գործել ինձ վրա»։