A
A
Վաշինգտոնում Ալիևի թիկնապահները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, ծեծի ենթարկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող բողոքի ցույցի մասնակիցներին, պատմում են ցուցարարները:
Ալիևը Վաշինգտոնում էր՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» նիստին: Ըստ տարածված տեսանյութերի՝ ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարները հավաքվել էին այն հյուրանոցի առջև, որտեղ, ըստ տեղեկությունների, Ալիևն է եղել: Ցուցարարները հյուրանոցի առջև վանկարկում էին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»: