Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրաստիճան սպաների ատեստավորման հերթական փուլը (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 13-ին տեղի է ունեցել Զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են պաշտպանության նախարար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

Ատեստավորման հերթական փուլին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել ֆիզիկական պատրաստության վարժաձևերից։ 1000 և 3000 մետր վազքի վարժաձևին հետևել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։