Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Հասարակություն

3-ամյա տղայի սպանության գործը կքննվի Գավառում

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 14.30-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում:

Գործով մեղադրյալը 3-ամյա տղայի հայրն է՝ Արմեն Օվանեսովը: 

 Ըստ մեղադրանքի` նա կասկածներ ունենալով, որ Տիգրան Օվանեսովը իր երեխան չէ, 2025թ. հոկտեմբերի 27-ին նրան ապօրինաբար զրկել է կյանքից: Երեխայի դին  հայտնաբերվել է դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 2-ին,  Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատվածում:

Գործով դատավոր Արտավազդ Կարապետյանը նախորդ դատական նիստի ընթացքում երեք ամսով՝ մինչեւ ապրիլի 3-ը երկարացրել է Արմեն Օվանեսովի խափանման միջոցը՝ կալանքը: