Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աղվան Հովսեփյան դատարանում (4)
A A
Քաղաքականություն

Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը դատարանը նվազեցրեց

 Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը նվազեցրել է ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկառմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը:

Դատարանը, բավարարելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, նվազեցրել է գրավի չափը՝ նախկին 100.000. 000 դրամի փոխարեն սահմանելով 50.000.000 դրամ:

Այս մասին տեղեկացրել է փաստաբանը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ այլ չարաշահումների մեջ։

Նա 2021 թ սեպտեմբեր ամսին ձերբակալվել էր, այնուհետեւ կալանավորվել: 2022 թ օգոստոսին, հիվանդություններով պայմանավորված, նրա խափանման միջոցը դատարանը փոխել էր: Նա ազատ էր արձակվել 100 մլն դրամ գրավի դիմաց: