Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-13_19-42-34
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 13-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունիի, Սևանի, Ճամբարակի, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել ձմեռային անվադողերով։