Բագրատ Սրբազանը չարիքից զերծ Հայաստան մաղթեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Մեղադրյալներից Բագրատ Սրբազանը բոլորին շնորհավորեց տոների առիթով եւ «Չարիքից զերծ Հայաստան» մաղթեց:
Նա նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք դատարանը պարզել է, թե ինչու նախորդ նիստին երկու մեղադրյալները չէին ներկայացվել դատարան, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել էր:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը ներկայացրեց գրությունը՝ աշխատակազմի սղությունն է եղել պատճառը:
«Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում դատարանի եւ դատարանում քննվող գործերի նկատմամբ բացարձակ հարգանք գոյություն չունի: Սա արձանագրեմ որպես փաստ»,-նշեց Բագրատ Գալստանյանը։
Այս գործով մեղադրյալի աթոռին 18 անձ է: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար: Գործով դատական նիստը շարունակվում է: