Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն կմնան կալանավորված․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն այսօր որոշեց երեք ամսով երկարացնել «Իմնեմնիմի»  փոթքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցները։

Այսօր կայացած առաջին դատական նիստում դատախազը միջնորդել էր երեք ամսով երկարացնել կալանքը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝  Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից:

Նրանք կալանավորված են խուլիգանության հոդվածով:  Պաշտպանները նշում են, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ։ Դատական նիստն այս պահին շարունակվում է։

Նարեկ Սամսոնյանը դատարանում ասել է, որ անժամկետ հացադուլ է հայտարարում:

«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- ասել է նա։

Իր ելույթում Վազգեն Սաղաթելյանը նշել է, որ նման մեղադրանքն անձնական արժանապատվությունը նվաստացնող է համարում։

«Դա բացառված բան է, ես ո՛չ փախել եմ, ո՛չ էլ պատրաստվում եմ փախչել»,- ասել է Սաղաթելյանը։