Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-09_15-08-43
A A
Պաշտոնական

Գեներալ–մայոր Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

Գեներալ–մայոր Կարեն Շահենի Շաքարյանին Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը զրկել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
 
Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 
 
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2026թ․ հունվարի 9
ՆՀ-1-Ա