Փաշինյանը կարող է հանգիստ քնել, քանի դեռ Ուկրաինայի խնդիրները կան․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարծում եմ` Գարեգին երկրորդ կաթողիկոսը հրաժարական կտա ընտրություններից հետո։ Նա հիմա պարզապես սպասում է, տեսնի, թե համապետական ընտրություններն ինչ ելք կունենան։ Եվ եթե նախկիններին հաջողվի ետ վերադառնալ, Վեհափառ Հայրապետը կլինի նախկինների հետ այդ հաղթանակը բերած կարևոր դեմքերից մեկը։ Իսկ եթե նախկինները ետ չվերադառնան, նա հրաժարական կտա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների և մի շարք բարձրաստիճան հոգևորականների միջև աճող լարվածությանը։
«Հանրապետության» նախագահը գտնում է, որ իշխանություններին ձեռնտու է կաթողիկոսի հրաժարականն ընդհանրապես՝ դա կլինի մինչև համապետական ընտրությունները, թե դրանից հետո։ Եթե կաթողիկոսը հրաժարական տա մինչև ընտրությունները, իշխանությունը դա կներկայացնի իր ևս մի հաղթանակը և նախկինների ևս մի պարտություն։ Այդ պարագայում, ըստ նրա, ընդդիմադիր ճամբարում հուսահատություն կլինի, և իշխանությունները դա կօգտագործեն քարոզարշավի ժամանակ, որ լուծեցին իրենց առաջ դրված ևս մի խնդիր։
«Եթե չեն հաջողում, ապա վերջին հավաքները ցույց տվեցին, որ Վեհափառ Հայրապետը միակ անձն է, ում շուրջ համախմբվում են նախկին բոլոր իշխանություններն անկախ ներքին հակադրություններից։ Եվ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, տեսեք, թե ովքեր են։ Եթե ինձ չեք ընտրելու, նրանք են գալու։ Եվ իր հաղթանակի հավանականությունը ավելի մեծ է»,- ասում է նա։
Ամեն դեպքում՝ Արամ Սարգսյանը համոզված է, որ ուշ, թե շուտ կաթողիկոսը հրաժարական կտա, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մյուս անդամներն ու սրբազանները դա կպահանջեն։ Իսկ հրաժարականը հավանական է ներքին պահանջով։
Մանրամասները՝ տեսանյութում։