A
A
Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն է արձանագրվել
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ:
Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։
Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։