Բացել լրահոսը Փակել լրահոսը
a27f6195-bf19-4eab-8c9e-66e8eb15d02a
A A
Պաշտոնական

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը և արգելափակվել ձնակույտում

Հունվարի 8-ին, ժամը 18:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել է ձորակը և արգելափակվել ձնակույտում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին և ուղևորին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։