A
A
Վթար Քուչակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 29-ին, ժամը 15։03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ- Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Lexus» և «Daewoo» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewoo» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է երթևեկելի հատվածից դուրս։
Մեկ տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։