Բացել լրահոսը Փակել լրահոսը
Edvard-Asryan-4
A A
Պաշտոնական

Ստուգատես՝ ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ

Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես:

ԶՈՒ ԳՇ պետը տեղում դիտարկել է զորակոչին ներգրավված աշխատանքային խմբերի և հանձնաժողովների պատրաստությունը, տեխնիկական միջոցների առկայությունն ու սարքինությունը, ստուգել թիկունքային և բժշկական ապահովման, ներքին հսկողության պատրաստության վիճակն ու նախապատրաստական այլ աշխատանքների ընթացքը:

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան
ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: