A
A
Հայաստանը 34-րդ հորիզոնականում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը վերջին երկու մրցաշրջանների հաշվարկում «Նոայի» հաջողությունների շնորհիվ զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը
2025/26 մրցաշրջանի մեկնարկից մինչ այս պահը Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակել է ընդհանուր 3.687 միավոր, որից 2.8125-ը կազմում են «Նոայի» վաստակած միավորները:
Այս պահին Հայաստանը գտնվում է 34-րդ հորիզոնականում և 33-րդ հորիզոնականում գտնվող Մոլդովային զիջում է ընդամենը 0.063 միավորով։ Եթե այս մրցաշրջանում «Նոան» ավելացնի Հայաստանի օգտին այդ միավորները, ապա 2027/28 մրցաշրջանում հայկական մեկ թիմ Կոնֆերենցիաների լիգայի փոխարեն պայքարը կսկսի Եվրոպա լիգայից:
Միայն վերջին երկու մրցաշրջանների հաշվարկում Հայաստանը «Նոայի» գրանցած հաջողությունների շնորհիվ զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը: