A
A
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Վաշինգտոնում մասնակցել է TRIPP-ին նվիրված քննարկմանը
Աջակցիր «Ա1+»-ինՄիացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Վաշինգտոնում ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի (United States-Azerbaijan Chamber of Commerce-USACC) կողմից կազմակերպված Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեսպանների կլոր սեղան քննարկմանը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) թեմայով։
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր և ընդգծել է դրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վճռորոշ դերը