Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երևանում կկառուցվի անտուն շների կացարան. քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուն շների կացարանի շինարարությունը: Կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ:

Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որ կենդանիներն իրենց զգան առավել ապահով և անվտանգ: Կացարանի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձի ուոսումնասիրման արդյունքները: