A
A
«Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքիբ գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարրևանությամբ գտնվող Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա, գրում է Shamshyan.com-ը:
Փրկարարները դին մոտ 500 մետր ոտքով, մեծ դժվարությամբ մոտեցրել են անվտանգ վայր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 55-60 տարեկան տղամարդ: