Բացել լրահոսը Փակել լրահոսը
ASTG9342
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների հետ

Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 2-ին խորհրդարան են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը:

Փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Աննա Մկրտչյանի եւ Թագուհի Թովմասյանի հետ:

Ընդդիմադիր պատգամավորները, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն են հայտնել քննարկման հնարավորություն ընձեռելու համար:

Փորձագետները Հայաստանում են ՀՀ Կառավարության պաշտոնական հրավերով: Դինարա Դիլդաբեկովայի ներկայացմամբ նախատեսվում են մի շարք հանդիպումներ շահագրգիռ կողմերի` Կառավարության, քաղաքական, ընդդիմադիր կուսակցությունների, օրենսդիրների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Նպատակն է արձանագրել քննարկման մասնակիցների բազմազան փորձն ու տեսակետները: Արդյունքում փորձագետները հանդես կգան համապատասխան զեկույց- առաջարկություններով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությանը, առկա խնդիրներին եւ մարտահրավերներին: