Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկիտա Սիմոնյան
A A
Հասարակություն

Երեւանը կունենա՞ Նիկիտա Սիմոնյանի անունը կրող փողոց

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հրազդանի կիրճ փողոցն անվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ:

Հրազդանի կիրճ փողոցն սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ եւ հասնում է մինչեւ Հալաբյան փողոց: Նախագիծն ընդգրկված է Երեւան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը տեղի կունենա փետրվարի 10-ին:

 Նիկիտա Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի լեգենդ է, ականավոր հարձակվող, մարզիչ:

Նա երեք անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն դիպուկահար, չորս անգամ՝ երկրի չեմպիոն։ 1956 թվականին Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Ֆուտբոլիստի կարիերայից հետո դարձել է ականավոր մարզիչ։

Նրա առաջնորդությամբ 1962 թվականին «Սպարտակը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ «Արարատը» 1973 թվականին՝ ԽՍՀՄ գավաթակիր։