Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-02_16-24-04
A A
Քաղաքականություն

Փաշինյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Շեյխ Զայեդ հիմնադրամի մրցանակաբաշխությանը

Փետրվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության» 2026 թվականի մրցանակի հանձնման արարողությանը։
 
Այս տեղեկատվությունը լրատվամիջոցներին հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրվել են Շեյխ Զաիդի մարդկային եղբայրության մրցանակով։
 
Մրցանակաբաշխության կոմիտեն բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը՝ որպես երկու երկրների կողմից իրականացվող և խաղաղությանը, երկխոսությանը, հարաբերությունների կարգավորմանը և հակամարտությունների լուծմանը ուղղված գործընթաց։