A
A
Հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ կաղնի, բոխի, հացենի և հաճարենի տեսակի փայտանյութով բեռնված «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի աշխատակիցները ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 8-րդ պահաբաժնի հարակից տարածքում հայտնաբերել են շուրջ 1,5 խմ կաղնի, բոխի, հացենի և հաճարենի տեսակի փայտանյութով բեռնված «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ փայտանյութը գոյացել է ապօրինի հատման արդյունքում։
Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։