Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր
A A
Պաշտոնական

2026-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

2026 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա , հայտնում են ՀԾԿ-ից։
 
Սույն թվականի նոյեմբերի 26-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագները:
 
Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2026 թվականին սակագինը՝ 180 դրամ,
 
մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։
 
Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ շուրջ 492000 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։