Բացել լրահոսը Փակել լրահոսը
587370174_1259078966255528_1319894528471655372_n
A A
Պաշտոնական

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 10.1%

2025թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 4% անկում:
 
Այդ մասին հայտնում են Կառավարությունից։
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️շինարարություն՝ 20.1%,
✔️արդյունաբերություն՝ 17.9%,
✔️ծառայություններ՝ 12.8%,
✔️առևտրի շրջանառություն՝ 1%։
 
2025թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 16%-ով. արտահանումը նվազել է 21.8%-ով, իսկ ներմուծումը՝ 11.9%-ով:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.7%: