Բացել լրահոսը Փակել լրահոսը
588835826_1265897858907930_1696684426758268208_n
A A
Պաշտոնական

Արտենի գյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հարություն Սարգսյանին պատկանող պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արտենի):

Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արձանագրումն է: Մասնավորապես՝ հայտնաբերվել է սննդամթերքի կեղծված արտադրություն․ հետազոտության ներկայացված «Պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: