Բացել լրահոսը Փակել լրահոսը
585205884_1180675014162285_5400702057678273260_n
A A
Պաշտոնական

Ինչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը»

Անկախ դիտորդը շարունակում է Վաղարշապատ համայնքում իրականացնել դիտորդական առաքելություն և 18։30-ի դրությամբ արձանագրել է հետևյալ խախտումները.

📌14/8 ընտրատեղամասում միջադեպերից մեկը վերաբերում էր oգնող անձին գրանցամատյանում չգրանցելուն։ Դիտարկմանն ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը ցուցաբերել է անգործություն, որի արդյունքում օգնող անձին չեն գրանցել։
📌Նույն տեղամասի տարածքում նաև առկա են եղել կուտակումներ, բացի այդ, եղել են ընտրողներ, որոնք ընտրության կարգի չիմացության պատճառով իրականացրել են բաց քվեարկություն։

📌14/36 ընտրատեղամասում եղել է այլ անձի անվան դիմաց ստորագրության դեպք։ Ըստ ընտրողի, նրա անվան դիմաց եղել է ստորագրություն, որն իր պնդմամբ իր ընտանիքի անդամների կողմից չի եղել:
📌Մեկ այլ տեղամասի վերաբերյալ նույն ահազանգը ստացվել է ՔՊ-ի վստահված անձանց վերաբերյալ։

📌14/33 տեղամասում ընտրողը կտրոնը դուրս էր բերել տեղամասից այն բանից հետո, երբ նրան գրիչ չէին տրամադրել։ Որոշ ժամանակ անց նա վերադարձել էր և քվեարկել։
📌Նույն տեղմաասի վերաբերյալ առկա է եղել նաև կուտակումների ահազանգ, որը ոստիկանները վերացրել են դիտորդների մատնանշումից հետո։

⚠️Ոստիկանները դրսի կուտակումներին ուշադրություն չեն դարձնում, պարզաբանելով, որ մի քանի հոգին կուտակում չէ։

📌Եղել են նաև առանց վկայականի լրագրողներ, վստահված անձինք, որոնք մտել են ընտրատեղամաս և հետևել ընթացքին։

📝Ընդհանուր առմամբ արձանագրվել է 20 խախտում, որոնցից 15-ը՝ տեղամասային կենտրոնների ներսում, իսկ ևս 5-ը՝ կապված կուտակումների հետ կամ գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ, որոնց մասնակցությամբ վիճաբանությունը տեղափոխվել է տեղամսային կենտրոնից դուրս։
📌9 խախտում կապված է եղել ընթացակարգի խախտումների հետ, որոնք դիտորդների մատնանշմամբ, օպերատիվ կերպով շտկվել են, սակայն այս խախտումներից 2-ը բավականին էական են։

📌14/20 ընտրատեղամասում տեղի է ունեցել ընտրության կարգի վերաբերյալ միջադեպ․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձը կասկածել է, որ ընտրողը հանձնաժողովի նախագահին հարցնում է, թե ում ընտրի։
📌Արդյունքում ընտրողը հայտնել է, որ չի ցանկանում քվեարկել և դուրս է եկել տեղամասից՝ թողնելով ծրարը։ Հանձնաժողովի նախագահը փակցրել է դրոշմապիտակը, պատռել քվեարկության ծրարը և գցել քվեատուփը։

📌14/37 տեղամասում էլ հանձնաժողովի նախագահը մարել է քվեարթերիթիկը՝ դրոշմապիտակը թողնելով անվնաս, երբ ընտրողը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր և ուզում է կրկին քվեարկի։

📌14/29 տեղամասում քվեատուփը կապարակնքված չի եղել: Հանձնաժողովի քարտուղարը հայտնել է, որ քվեատուփը չի կապարակնքվել Հայաքվեի դիտորդի հորդորով, որը պնդել է, որ այն պետք է կապարակնքվի միայն այն դեպքում, եթե քվեատուփերը մեկից ավել են։

❗️Հայաքվեի այս դիտարկումը գուցե կապված է եղել ԿԸՀ 17․06.2016 թվականի թիվ N 40-Ն «Տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը սահմանելու մասին» որոշման սխալ մեկնաբանման հետ։

⚠️Եվս մի քանի էական խախտումներ իրենցից ներկայացնում էին ուղղորդման դեպքեր․

📌Ինչպես նաև, 14/23 և 14/35 ընտրատեղամասերում Հաղթանակ դաշինքի վստահված անձինք 3-ն էին, որը կարող է դիտարկվել որպես ուղղորդման փորձ, որովհետև ընտրողների կեսից ավելին մոտենում էին նրանց տեղամաս մտնելուց առաջ։

📝Արձանագրվել է նաև ընտրողների կազմակերպված տեղափոխության, ուղղորդման դեպքեր Ծաղկունք գյուղում, որոնք առնչվում էին “Հաղթանակ” դաշինքի վստահված անձանց հետ, որոնք հերթով ներկայանալով տեղամաս բերում էին իրենց հետ ընտրողների խմբեր, ինչպես նաև պարբերաբար միաժամանակ էին գտնվում քվեարկության սենյակում և արհամարհում էին հեռանալու մասին հանձնաժողովի հորդորները։

📌14/16 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի կողմից, ըստ էության հանցակազմ չպարունակող, սակայն, ուղղորդման կասկած հարուցող պահվածքը՝ քվեարկությանը ներկայացած ընտրողների հաշվարկ իրականացնելը։

📌Դիտարկման ժամանակ վստահված անձը չէր հեռանում ՏԿ տարածքից, չնայած նրան, որ նա արդեն իսկ երկրորդն էր նույն կուսակցությունից։