Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-11-10_18-36-11
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում

Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում: 
 
Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ: Ծրագրված են նաև այլ  հանդիպումներ և քննարկումներ: 
 
Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը:
 
Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։