Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը:

 

Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ:

· Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով:

· ՀՀ Լոռու մարզի Օձունի տաճարի կոթող-մահարձանի երկու պատկերաքանդակ-մենասյուների կրկնօրինակման և բնօրինակի տեղադրման նախագծին տրվել է համաձայնություն:

· Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի (նորահայտ հուշարձան) վերականգնման և կից տարածքի կառուցապատման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության՝ հուշարձան-շենքը տեղում վերականգնելու տարբերակով:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ