A
A
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան վկայական․ ՍԱՏՄ
Աջակցիր «Ա1+»-ին2027թ. հունիսի 1-ից Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ, տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությունը, ինչպես նաև օմանական կողմի ցուցաբերած հետաքրքրությունը հայկական գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ, իրազեկում ենք, որ 2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ»,- ասվում է հաղորդագրությունում: