Բացել լրահոսը Փակել լրահոսը
սոնա
A A
Հասարակություն

Հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած տղամարդն ազատազրկվեց 1 տարի 6 ամիս ժամկետով

 Դատարանը որոշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով։
 
Դատարանը նրան նաև մեկուկես տարով զրկեց ավտոմոբիլ կամ այլ տրասնպորտային միջոց վարելու հնարավորությունից և որոշեց տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։
 
Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը ՔԿՀ–ում պատիժ կկրի 1 տարի 5 ամիս և 26 օր։
 
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։