Դիմանկար Երվանդ Մանարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեծանուն դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է (10 օգ․ 1924 – 19 փետրվարի 2020) ։
Ներկայացնում ենք 2016 թվականին նկարահանված մեր դիմանկարը՝ նվիրված նրա հարուստ ստեղծագործական ուղուն, անմոռաց դերերին և արվեստին ունեցած անմնացորդ նվիրումին։
📽 Դիտեք և վերստին ծանոթացեք Մանարյանի բարությանն ու հումորի նուրբ գույնին։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ.-ի օգոստոսի 10-ին, Իրանի Էրաէ քաղաքում: Մեծ վարպետը կյանքից հեռացավ 2020 թվականի փետրվարի 20-ին:
Նա Ռեժիսոր Արմեն Մանարյանի եղբայրն է, երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանի հայրը:
Հայաստան է ներգաղթել 1946թ.-ին՝ 21 տարեկան հասակում: Այստեղ սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:
Թատերական գործունեությամբ հայտնի Երվանդը կինոաշխարհ մտնելու մտադրություն չի ունեցել: Առաջին անգամ սցենար է գրել եղբոր հեղինակած «Տժվժիկ» ֆիլմի համար և այդ օրվանից տարվել ֆիլմարտադրությամբ: