Բացել լրահոսը Փակել լրահոսը
Երևան ձմեռ
A A
Պաշտոնական

«Ավարտվեց օրացուցային ձմեռը․ աչքի ընկավ տեղումների սակավությամբ և բարձր ջերմային ֆոնով»

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ահա և ավարտվեց օրացուցային ձմեռը, որը աչքի ընկավ տեղումների սակավությամբ և բարձր ջերմային ֆոնով:

Փետրվարի 14-ից հետո ձմեռը հիշեց իր եղելիության մասին և ասեց իր վերջին խոսքը՝ 2017 թվականից հետո Արարատյան դաշտում առաջին անգամ հաստատվեց ձնածածկույթ:
 
Փետրվարի 19-23-ը հզոր ցիկլոնի անցմամբ պայմանավորված հանրապետության առանձին հատվածներում թափվեցին ամսական նորմայից ավել տեղումներ»: