A A Սպորտ Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը Սահակյանը առաջին հորիզոնականում է Աջակցիր «Ա1+»-ին Ավարտին մոտեցավ 2024 թվականի Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը ունի 4.5 միավոր և գտնվում է առաջին հորիզոնականում: Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ալլեն Հակոբյանը ունի 4 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները: Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Աշոտ Ավետիսյանը ունի 4 միավոր և կիսում է 5-11-րդ հորիզոնականները: Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Սոֆիա Բաղրամյանը նույնպես ունի 4 միավոր և կիսում է 2-5-րդ հորիզոնականները: Օգոստոսի 18-ին տեղի կունենան մնացած 4 խաղափուլերը: Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին: Հայաստանի Շախմատի ֆեդերացիա ՔՊ անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարն ու պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը Ուշիի ողբերգական վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի. ՆԳՆ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը