A
A
ՀՀ կառավարությունն այսօրվանից մինչև տարեվերջ 50%–ի չափով կերաշխավորի խաղող մթերողների նոր վարկերը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունն այսօրվանից մինչև տարեվերջ 50%–ի չափով կերաշխավորի խաղող մթերողների նոր վարկերը։
Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թվականին տնտեսվարողների կողմից խաղողի մթերումներն իրականացնելու և պատրաստի արտադրանքի փաթեթավորման տարաներ ձեռք բերելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ են բյուջետային երաշխիքներ։