Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձյուն
A A
Հասարակություն

Գավառ, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն․ Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սարավան-Կապան ավտոճանապարհը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Գավառ, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։