Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5  աստիճանով

 

Հայաստանի տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ի և 6-ի գիշերը, 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ -ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5  աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia_03_03_24.png (219 KB) 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։

Yerevan_03_03_24.png (18 KB)