Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած 40-ամյա Ձիթողցոնց թանգարանը (տեսանյութ)

Ժամանակին գյումրեցի հարուստ վաճառականի տունը դարեր անց  դարձավ  ամենագրավիչ և ամենաշատ այցելուներ ունեցող  թանգարաններից մեկը Գյումրիում: Ձիթողցոնց կամ «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը» 40 տարեկան է:

Հայտնի տունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թ-ին: 4 եղբայրները ծագումով Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթել էին Ալեքսանդրապոլ:  Կարմիր տուֆով հոյակերտ կառույցը  1984 թվականից գործում է որպես թանգարան, բարեբախտաբար երկրաշարժերից չի տուժել, բայց 88-ի աղետաբեր երկրաշարժից հետո այստեղ ապրել են տասնյակ անօթևան մնացած ընտանիքներ: 

Վերաբացվելով 1997 թվականին թանգարանը ներկայացնում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։

Այսօր էլ թանգարանը շատ անելիքներ ունի՝ տեխնոլոգիապես զարգացող աշխարհին հավասար քայլելու համար: