Բացել լրահոսը Փակել լրահոսը
424896580_411359898082966_1020496986591799483_n
A A
Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը

 Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկությունում:
🔝Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:

🥈👏🏻 Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:


Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը, 14.470 միավորով, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:


⚡️ Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: