Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Քաղաքականություն

ՔՊ- ն հունիսի 8-ին հանրահավաք է անելու.ՔՊ-ն ու ԲՀԿ-ն դիմել են քաղաքապետարան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արուսյակ Մանավազյանը  Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրել է իրազեկում՝ Հանրապետության հրապարակում հունիսի 4-ին, 5-ին եւ 8-ին՝ ժամը 17․00-ին, հանրային միջոցառում անցկացնելու համար։

 Ըստ իրազեկման՝ տեղադրվելու է բեմահարթակ, LED էկրաններ՝ ընդհանուր շուրջ 96 քմ մակերոսով, բարձրախոսներ, դրոշներ, պաստառներ։ Բեմահարթակի ընդհանուր լայնությունը լինելու է 32․36 մ, երկարությունը 15 մ, բարձրությունը մոտ 12 մ։ Բեմահարթակը ներառելու է կենտրոնական բեմային հատված՝ համալրված լուսային, ձայնային եւ վիդեո տեխնիկական սարքավորումներով։ Մասնակիցների թիվը 30․ 000 եւ ավելի, իսկ կարգադրիչների թիվը` 10:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ իրազեկում է ներկայացրել ոչ միայն հավաք, այլ նաեւ երթ անցկացնելու համար։ Նախատեսում են հունիսի 3-5-ը՝ ժ.17.00-21.00 Ազատության հրապարակում հավաքներ եւ հավաքների ընթացքում՝ ժ.19.00-ին Ազատության հրապարակ-Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Մելիք-Ադամյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնել: