A
A
Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակեպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր իրացնելու համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Ø 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
Ø 4 շարժական գույք.
Ø 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
Հանրային կապերի բաժին